Դրուզները Սիրիայի Սուվեյդա նահանգում բարձրացրել են Իսրայելի դրոշը

Դրուզները Սիրիայի Սուվեյդա նահանգում բարձրացրել են Իսրայելի դրոշը։ Սիրիայի այս շրջանում շարունակվում են բախումները զինված կազմավորումների և դրուզների ինքնապաշտպանական ջոկատների միջև։

Հիշեցնենք`հուլիսի 13-ին հայտնի դարձավ, որ զինված խմբավորումները հարձակվել են Սուվեյդա նահանգի մի շարք բնակավայրերի վրա, որտեղ դրուզներ են ապրում։ Խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար կռվի դուրս եկան դրուզների ինքնապաշտպանական ջոկատները։ Երկու կողմից էլ կան զոհեր, վիրավորներ և գերիներ։ Մարտերը շարունակվում են։

Իսրայելի պաշտպանության նախարար Կացը Դամասկոսին կոչ արեց զորքը դուրս բերել նահանգից և ազատ արձակել ձերբակալված դրուզներին: Այդ պահանջները չկատարելու դեպքում նա խոստացավ ուժեղացնել կառավարական թիրախների ուղղությամբ հարվածները։

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հուլիսի 16-ին հայտարարեց, որ հարվածներ է հասցրել Դամասկոսում Սիրիայի գլխավոր շտաբի մուտքի դարպասներին։

Sputnik Արմենիա