Իրան-Հայաստան երկաթուղու պատմությունը փակվեց. «Baker&McKenzie»-ին կփոխանցվի 1.8 մլն դոլար

ՀՀ կառավարությունը վերջնականապես կհաշվարկի Իրան–Հայաստան երկաթգծի շինծու ներդրողի` «Rasia FZE»–ի հետ կապված բոլոր ծախսերը։ Այս մասին որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Այս «ներդրումային ծրագրի» պատմությունը սկսվել էր 2013 թվականին, երբ կառավարությունը համաձայնագիր էր կնքել Դուբայում գրանցված «Rasia FZE» ներդրումային ընկերության հետ։

Երբ ընկերությունը 5 տարի ոչինչ չձեռնարկեց նախագծի իրագործման համար, ՀՀ կառավարությունը հայտարարեց համաձայնագիրը խզելու անհրաժեշտության մասին: Դրանից հետո ընկերությունն ու նրա սեփականատերը՝ Ջոզեֆ Բորկովսկին, միջազգային արբիտրաժային հայց ներկայացրին ՀՀ կառավարության դեմ։

2023 թ. արբիտրաժային դատարանը հօգուտ Հայաստանի Հանրապետությանը վճիռ կայացրեց՝ ընկերությանը պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին վճարել 2 մլն 783 հազար դոլար` ներառյալ դատական ծախսերը և նախագծի միջազգային խորհրդատուների (Baker&McKenzie LLP) ծախսերը։

ՀՀ կառավարությունը 2024 թ. դեկտեմբերի 23–ին արդեն իսկ ստացել է նշված 2 մլն 783 հազար դոլարը, իսկ այսօրվա որոշմամբ խորհրդատվական ընկերությանը` ԱՄՆ–ում գործող «Baker&McKenzie LLP»–ին կփոխանցի 1 մլն 84 հազար դոլար։

Sputnik Արմենիա