«Աերոֆլոտը» և «Ռոսիան» դեպի Գյումրի չվերթեր իրականացնելու թույլտվություն են ստացել

«Աերոֆլոտը» նրա դուստր ձեռնարկություն «Ռոսիա» ավիաընկերությունը «Ռոսավիացիայի» թույլտվություններ են ստացել դեպի Գյումրի կանոնավոր չվերթեր իրականացնելու համար: Այս մասին հայտնում է Ռոսավիացիայի մամուլի ծառայությունը։

«Աերոֆլոտին» թույլատրել են թռիչքներ իրականացնել Միներալնիե Վոդիից, «Ռոսիային»՝ Սոչիից: Երկու թույլտվություններն էլ հնարավորություն են տալիս Գյումրի կատարել շաբաթական մինչև 7 թռիչք։

Ըստ Գյումրու«Շիրակ» օդանավակայանի կայքի՝ այժմ այն սպասարկում է միայն մեկ ավիաընկերություն՝ «Աերոֆլոտի» մաս կազմող «Պոբեդան», որը թռիչքներ է իրականացնում Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից:

«Աերոֆլոտը» ներկայում իրականացնում է չվերթեր դեպի Հայաստանի մայրաքաղաք Երևան: Թռիչքներն իրականացվում են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից, Սանկտ Պետերբուրգից, Եկատերինբուրգից, Սոչիից: «Ռոսիան» դեպի Երևան չվերթեր իրականացնում է Սոչիից, Սանկտ Պետերբուրգից, Վոլգոգրադից:

Sputnik Արմենիա