2025-07-17 17:28
Լրատվական գործակալություններ
Պռոշյան կոնյակի գործարանի հաշվապահի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Պռոշյանի կոնյակի գործարանի հաշվապահը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար, նրա նկատմամբ խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։
ՔԿ–ից էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:
Նշենք, որ քրեական գործի մասին լուրը հայտնվել է այն տեղեկությունների ֆոնին, որ Ռուսաստանում կեղծված հայկական կոնյակների մասնաբաժինը հասել է 85%-ի։ Արտադրանքը չի համապատասխանում ո՛չ ԳՕՍՏ-ներին, ո՛չ էլ օրենսդրությանը։