2025-07-18 18:46
Լրատվական գործակալություններ
Փաստաբան․ «Սթրայքբոլի գործով» կալանավորված Անդրանիկ Չամիչյանի առողջական վիճակը վատացել է
Ահաբեկչության նախապատրասության մեղադրանքով կալանավորված 18–ամյա Անդրանիկ Չամիչյանի առողջական վիճակը վատթարացել է։ Այս մասին ֆեյսբուքում տեսաուղերձով հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Փաստաբանի խոսքով` տղայի ծնողները երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել են որդուն ու ահազանգել իրեն։
««Սթրայքբոլի գործով» կալանավորված տղան լուրջ առողջական խնդիր ունի, որի պատճառով նաև տարկետում է ստացել բանակից։ Հիվանդությունը սրտի հետ է կապված, բոլորս գիտենք, որ նման հիվանդությունները հատուկ ուշադրության են արժանի ու չի կարելի աչքաթող անել։ Քիչ առաջ դիմում ներկայացրեցի թե՛ քրեակատարողականի պետին, թե դատապարտյալների առողջությամբ զբաղվող առանձին ՊՈԱԿ–ին»,– ասում է փաստաբանը։
Sputnik Արմենիա