ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Կարեն Շահնազարովի դեմ

Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել հայկական արմատներով ռուսաստանցի կինոռեժիսոր Կարեն Շահնազարովի դեմ։ Այս մասին ասվում է ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակված փաստաթղթում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Բացի այդ, պատժամիջոցների ցուցակում են նաև Վերնադսկու անվան Ղրիմի դաշնային համալսարանի ռեկտոր Վլադիմիր Կուրյանովը, Ղրիմի Հանրապետության մշակույթի առաջին փոխնախարար Օլգա Բուրովան և Տարածքային զարգացման հիմնադրամի նախկին գլխավոր տնօրեն Իլշատ Շագիախմետովը։ Հատկանշական է, որ ԵՄ փաստաթղթում Շագիախմետովը նշված է որպես գործող գլխավոր տնօրեն։ Ցուցակում ընդհանուր առմամբ կա 14 մարդ, այդ թվում՝ Չինաստանից, Հնդկաստանից և Իրանից։

Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս հայտարարել է, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցների ճնշումը, որը Արևմուտքը սկսել է կիրառել Ռուսաստանի վրա մի քանի տարի առաջ և շարունակում է ուժգնացնել։ Մոսկվան նշել է, որ Արևմուտքը համարձակություն չունի ընդունելու Ռուսաստանի Դաշնության դեմ ընդունած պատժամիջոցների ձախողումը։ Արևմտյան երկրներում մեկ անգամ չէ, որ կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցները անարդյունավետ են։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, և որ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով՝ Արևմուտքի գլխավոր նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է:

Sputnik Արմենիա