Ռուբեն Մխիթարյան․ Պատրա՛ստ եղեք, Նիկոլը լայվ կմտնի ու կասպատակի Մայր Աթոռը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը հայ առաքելական եկեղեցու հետ կապված. Նախ նա ամենօրյա, ամենժամյա ռեժիմով ստատուսներ է գրում և տաք է պահում իր էլեկտորատի համար թեման, հետո ենթադրում եմ՝ հաջորդ շաբաթ ինչ-որ նոր սարքած գործեր են ի հայտ գալու Միքայել Սրբազանի ու Բագրատ Սրբազանի հետ կապված, հետո ամենայն հավանականությամբ նա ինչ-որ սարքած գործեր է ներկայացնելու կապված եկեղեցու կոռուպցիոն ինչ-որ գործարքների հետ և ինչ-որ մի երեկո իր մեդիաներով, այսպես ասած, սլիվ է անելու իր ձեռքի տակ ունեցած, այսպես կոչված, կոմպրոմատները։ Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է Գյումրու ավագանու «Մեր հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։
Նա նաև նշել է. «Ու հաջորդ օրը առավոտյան անելու է այն, ինչ արեց, երբ ասպատակեց Եռաբլուրը։ Առավոտյան նա լայվ կմտնի, կասի, որ գնում է վեհարանը ազատելու կաթողիկոսից, իր հետևից տանելու է մոտ 5000 կամ 6000 ներքին զորքերի կամ ոստիկանության ներկայացուցիչների, որոնք քաղաքացիական հագուստով կլինեն, որպեսզի ստեղծեն ժողովրդի տպավորություն։
Իհարկե իր կողքից կքայլի նաև իր «լնգուլավազը», որովհետև պղծվելուց պետք է ինքը բոլորին պղծի, որ ոչ մեկ չմտածի իր կողքից թռնելու մասին։
Իզուր չի գրել պատրաստ եղեք։ Թե ինչի է պատրաստ լինելու սովորական հավատավոր հայ ժողովուրդը, ինչի է պատրաստ լինելու ընդդիմադիր դաշտը, ինչի ենք պատրաստ լինելու մենք բոլորս, դա էլ ցույց կտա տվյալ օրն ու ժամը, այո, պատրաստ եղեք բոլորդ»։
News.am