«Տաշիր» խմբի փոխնախագահ․ Եթե Մայր Աթոռը գրոհելն իրականություն դառնա, պետք է պաշտպանենք մեր սրբությունների

Հայաստանի գործող վարչապետը, հավատարիմ մնալով իր հակաազգային օրակարգերն իրականցնելու մտադրությանը, հայտարարել է Մայր Աթոռի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարձակում կազմակերպելու մտադրության մասին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ, ՀԱԵ Հոգևոր խորհուրդի անդամ Հայկ Իգնատյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Դժվար է բառեր գտնել այս երևույթը նկարագրելու համար։ Դժվար է նաև հավատալ, որ Էջմիածինը պատրաստվում են գրոհել ոչ թե մոնղոլ-թաթարները, թուրք-սելջուկները կամ օսմանները, այլ մեր իսկ ազգակիցները, մեր իսկ համաքաղաքացիները։

Եթե այս սպառնալիքը իրականություն դառնա, ապա մենք, հայ քրիստոնյաներս, ողջ հավատավոր ժողովրդը պետք է մեր սրբությունների պաշտպանները դառնանք։ Փաշինյանը մեզ որևէ այլընտրանք չի թողնում։

Հայաստանին ծանր փորձություն է սպասվում, սակայն վստահ եմ, որ միահամուռ ուժերով ու հավատքով հաղթահարելու ենք»։

Alpha News