Ռոման Երիցյան․ Փորձ է արվել ռազմական տեխնիկայի որոշ միջոցներ Արցախից տեղափոխել Հայաստան
Շարունակում եմ հրապարակել հետաքրքիր տեղեկություններ. Օր չորրորդ: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը, ով նաև լուսանկարներ է հրապարակել։
Նա, մասնավորապես, նշել է. «Ստորև ներկայացված է Արցախի Իվանյան համայնքի մոտակայքում 2023 թվականի հոկտեմբերի 04-ին կատարված լուսանկարը՝ կատարված ուղղաթիռից։ Հաջորդ լուսանկարում պատկերված է Հակարիի կամրջի անցակետի շրջակայքը։
Առաջին լուսանկարով փաստվում է, որ Արցախում գտնվող ծանր ռազմական տեխնիկան Արցախից դուրս գալուց առաջ փոխանցվել է ռուս խաղաղապահներին, ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ ոչնչացման նպատակով։ Երկրորդով փաստվում է, որ փորձ է կատարվել որոշ միջոցներ տեղափոխել նաև Հայաստան, որպիսի գործողությանը խոչընդոտել է ադրբեջանական կողմը, և որպիսի խոչընդոտն էլ վերացվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ակտիվ ջանքերով։
Այլ խոսքով՝ Արցախի իշխանությունները ստեղծված վիճակում արել են հնարավոր ամեն ինչ՝ ռազմական տեխնիկան ադրբեջանական կողմին չթողնելու նպատակով։
News.am