Զատուլին․ Բաքուն գիտակցաբար սրում է հարաբերությունները Մոսկվայի հետ՝ ԱՄՆ-ին հաճոյանալու նպատակով

Բաքուն գիտակցաբար գնում է Մոսկվայի հետ հարաբերությունների սրման՝ ԱՄՆ-ին հաճոյանալու նպատակով։ Այս մասին «Абзац»-ին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Ադրբեջանի ղեկավարությունը խաղադրույք է կատարել Ռուսաստանից հեռու մնալու վրա։ Բաքուն օգտագործում է հարաբերություններում առկա խնդիրները, որպեսզի հետագայում հրաժարվի Մոսկվայի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համաձայնագրերի համաձայնեցումից, Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի և «Զանգեզուրի միջանցքի» ճակատագրի մասին որոշումներից։ Բաքուն միտումնավոր խնդիրներ է ստեղծում, որպեսզի հետո տրանսպորտային հաղորդակցության կառավարումը հանձնի ԱՄՆ-ին, այլ ոչ թե ՌԴ-ին», — ասել է Զատուլինը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախյան Շուշիում երրորդ գլոբալ մեդիաֆորումի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի հարցին, ուկրաինացիներին կոչ է արել «երբեք չհաշտվել օկուպացիայի հետ»։ Նա նաև հայտարարել է, որ Բաքուն փաստաթղթեր է պատրաստում 2024 թվականի դեկտեմբերի 25-ին AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման կապակցությամբ Ռուսաստանի դեմ միջազգային դատական ատյաններ ներկայացնելու համար։

Alpha News