ՔԿ․ Երևանում գործող 2 սպորտային ակումբներում քննչական գործողություններ են իրականացվում

Այս պահին քննչական գործողություններ են իրականացվում «Reebok» և «Gold Gym» սպորտային ակումբներում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

«Հարկեր թաքցնելու քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ»,- տեղեկացրին ՔԿ-ից:

ԶԼՄ–ների տեղեկություններով` «Reebok» ակումբը պատկանում է նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի ընտանիքին, իսկ «Gold's Gym»-ի սեփականատերը ոմն Էրիկ Մարգարյան է։