Շարմազանով․ Նիկոլի ծրագիրն է՝ հուլիսի 27-ի Պայծառակերպության տոնի աղոթքը Վեհափառը չմատուցի

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի տելեգրամյան գրառումը Նիկոլի ծրագիրն է՝ հուլիսի 27-ի Պայծառակերպության տոնի աղոթքը Մայր Տաճարում Վեհափառը չմատուցի։

Ակնհայտ է, թե ինչ ծրագիր ունի կապիտուլյանտը։

Պայծառակերպության տոնին ընդառաջ նա փորձելու է «հավատացյալների» բազմությամբ, սաղմոսներ կարդալով, մտնել Մայր տաճար աղոթքի ու այլևս օկուպացնի Մայր տաճարը։ Այդ ամենը կուղեկցվի «փարիսեցիներից եկեղեցին ազատելու» ու «սիրո ու համերաշխության» կոչերով։

Չեմ բացառում, որ կլինի «հոգևորական», որը Նիկոլի համար «պատարագ» կմատուցի։

Իսկ ի՞նչ պետք է անենք մենք։

Նախ՝ Եկեղեցին ուղերձ պետք է փոխանցի իր հոտի անդամներին։

Կարծում եմ, անհրաժեշտ է, որ բոլոր 4 նվիրապետական աթոռներն ուղերձով հանդես գան։ Ազգային ուժերն էլ պետք է այդ հորդորներին սատար կանգնեն։

Aravot.am