Պեսկով․ Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում բարդ շրջան է սկսվել

Մոսկվայի և Բաքվի հարաբերություններն ամուր հիմք ունեն, սակայն այժմ բարդ շրջան են ապրում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ամուր հիմք, իսկապես, կա, կա երկու երկրների շահերի համընկնում, կա փոխշահավետ համագործակցություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Բայց երբեմն պատահում է, որ երկու երկրների հարաբերություններում լինում են բարդ շրջաններ։ Հիմա այդպիսի շրջաններից մեկն է», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

«Մենք հույս ունենք, որ այս շրջանը կանցնի», - ընդգծել է Պեսկովը՝ պատասխանելով, որ «երկու երկրների համագործակցությունը փոխադարձ օգուտ է բերում»։

News.am