Էրդողան․ Թուրքիան ակնկալում է, որ Ադրբեջանը և Հայաստանը համաձայնության կգան Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ

Թուրքիան հույս ունի, որ Ադրբեջանն ու Հայաստանը Զանգեզուրյան միջանցքի հարցում կհասնեն կոնսենսուսի՝ համարելով, որ այս նախագծի իրականացումը կարող է օգուտ բերել տարածաշրջանի բոլոր երկրներին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է TRT Haber-ը։

«Զանգեզուրյան միջանցքը շահավետ կլինի ոչ միայն Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի, այլև տարածաշրջանի մյուս երկրների համար։ Մենք այդ ուղղությունը դիտարկում ենք որպես չափազանց կարևոր՝ աշխարհատնտեսական տեսանկյունից։ Այս գիծը կկապի մեր տարածաշրջանից դուրս գտնվող աշխարհագրական տարածքները և կակտիվացնի առևտուրը։ Մենք նաև հույս ունենք, որ այն կդառնա հաշտեցման խորհրդանիշ, այլ ոչ թե հակասությունների աղբյուր։ Հավատում եմ, որ մենք՝ որպես տարածաշրջանային երկրներ, այս հարցը կարող ենք լուծել կոնսենսուսի հիման վրա», — ասել է Էրդողանը իր մամուլի թիմի լրագրողներին։

News.am