ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ՝ SEVAN STARTUP SUMMIT 2025-Ի «ՈՒԺԵՂ» ԳՈՐԾԸՆԿԵՐ
Արդշինբանկը երրորդ տարին անընդմեջ Sevan Startup Summit 2025 ամենամյա ոչ ֆորմալ ճամբարային բիզնես ֆորումի Strong Partner-ն է՝ Ուժեղ գործընկերը: Այն այս տարի տեղի կունենա հուլիսի 20-ից 26-ը, ավանդաբար նույն տեղում՝ Սևանա լճի ափին։
Ֆորումի նպատակը երկրի ստարտափ էկոհամակարգի մասնակիցներին միավորելն է՝ խթանելու ոլորտի զարգացումը, աջակցելու սկսնակ գործարարներին և ամրապնդելու համագործակցությունը բիզնեսի, ներդրողների, փորձագետների և ՏՏ համայնքի միջև՝ ոչ ֆորմալ ձևաչափով՝ վրաններում, խարույկի շուրջ և բաց երկնքի տակ:
Թվային բանկ թվային դարաշրջանում. ի՞նչ տեխնոլոգիական գործիքներ են անհրաժեշտ ձեր բիզնեսն ավելի հաջողված դարձնելու համար: Արդշինբանկը փորձում է սպառիչ պատասխան տալ այս հարցին` Sevan Startup Summit-ին ներկայանալով իր ՓՄՁ հաճախորդների համար մշակված փաթեթով, որ արտոնյալ պայմաններ է առաջարկում մի շարք բանկային ծառայությունների համար։
Այս եզակի առաջարկի նպատակը ինչպես նորաստեղծ, այնպես էլ արդեն գործող փոքր և միջին ձեռնարկատիրություններին անհատականացված ֆինանսական լուծումների միջոցով աջակցելն է։
«Մասնակցությունը Sevan Startup Summit-ին մեզ համար արդեն ավանդական է դարձել, մեզ հետաքրքիր է ինչպես ֆորմատն ու թեմատիկան, այնպես էլ հենց իրենք՝ մասնակիցները: Նրանցից շատերի համար սա հաջողության պատմության սկիզբն է, և մենք ուզում ենք աջակցել այդ հաջողությանը բոլոր հնարավոր եղանակներով, պատրաստ ենք ներդնել մեր փորձը, ռեսուրսներն ու վստահելի գործընկերային կապերը»-, նշեց Արդշինբանկի ՓՄՁ հաճախորդների հետ աշխատանքների վարչության ղեկավար Գարիկ Գաբրիելյանը:
Ֆորումի ընթացքում մասնակիցները կարող են այցելել Արդշինբանկի տաղավար, որտեղ բանկի փորձառու մասնագետները կտրամադրեն ֆինանսական խորհրդատվություն՝ հաշվի առնելով յուրաքանչյուր բիզնեսի կարիքներն ու առանձնահատկությունները։
Բացի այդ, ֆորումի ամբողջ ընթացքում Արդշինբանկի տաղավարում կանցկացվեն քննարկումներ, սեմինարներ և խորհրդատվություն բիզնեսում կիրառելի ամենատարբեր թվային գործիքների և լուծումների մասին: Բանկի մասնագետները կներկայացնեն տեխնոլոգիական նորույթներ, հարթակներ, կբահայտեն դրանց կիրառության հնարավորությունները:
Միջոցառման մանրամասներին, օրակարգին և ՓՄՁ հաճախորդների համար մշակված հատուկ առաջարկին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղմամբ: