Սաղաթելյան․ Արտատարածաշրջանային ուժեր բերելով նոր, ավելի անկայուն խնդիրներ են ստեղծվելու
««Զանգեզուրի միջանցք» ծրագրի թիկունքում ամբողջությամբ թուրք-ադրբեջանական տանդեմն է, միջազգային այլ սուբյեկտների կողմից ունի աջակցություն՝ իրենց շահերը սպասարկելու տեսանկյունից»,- լրագրողներին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նա ընդգծեց, որ դա Հայաստանի շահերին ամբողջությամ դեմ գործընթաց է, այդ թվում մեր բերակամ երկրների, մասնավորապես Իրանի դեմ է։
«Արդյո՞ք դա կբերի տարածաշրջանում կոմունիկացիաների բացմանը, խաղաղության հաստատմանը, միանշանակ՝ ոչ, որովհետև արտատարածաշրջանային ուժեր բերելով մեր տարածաշրջանը՝ նոր, ավելի անկայուն խնդիրներ են ստեղծվելու տարածաշրջանում։ Այսօրվա իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը դարձել է միջազգային այս կենտրոնների ազդեցությունների բախման միջավայր, որը հղի է ծանր հետևանքներով։
4 տարի հերքել են, որ իրենք «միջանցքի» մասին ունեն պայմանավորվածություն, ասել եմ՝ ինքն այդ «միջանցքը» վաղուց տվել է, խնդիրն այն է, թե ով կհսկի «միջանցքը»։ Պարզվում է՝ կարող է ամերիկյան ընկերություն լինել, իսկ Իրանի սահմանում ամերիկյան ընկերության կողմից ճանապարհի հսկողությունը հղի է շատ ծանր հետևանքներով։ Ամեն կերպ պետք է դա կանխել»,- ասաց Ի.Սաղաթելյանը։
Panorama.am