2025-07-21 19:50
Լրատվական գործակալություններ
Դավիթ Ղազինյանն ազատվել է ՀԷՑ-ի տնօրենի ԺՊ-ի պաշտոնից
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն ազատվել է պաշտոնից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀԷՑ–ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։
Այսօր` ավելի վաղ, Դավիթ Ղազինյանը հայտարարել էր, որ հրաժարականի դիմում գրելու մտադրություն չունի։
Այնինչ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանն այսօր այցելել էր ՀԷՑ և հայտարարել` Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու։