25 երկրներ Իսրայելին կոչ են արել վերացնել Գազա հումանիտար օգնության մատակարարման սահմանափակումները
25 երկրների արտգործնախարարները և Եվրոպական Միության հավասարության, պատրաստվածության և ճգնաժամերի կառավարման հարցերով հանձնակատար Հաջա Լահբիբը Իսրայելին կոչ ենարել դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում և թույլատրել այնտեղ մարդասիրական օգնության մատակարարումը։
«Մենք՝ ներքոստորագրյալներս, միավորվում ենք պարզ և հրատապ կոչով. պատերազմը Գազայում պետք է անհապաղ դադարեցվի,- ասված է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ տարածած համատեղ հայտարարության մեջ։ -Իսրայելի կառավարության մարդասիրական օգնություն տրամադրելու մոդելը վտանգավոր է, սնուցում է անկայունությունը և Գազայի բնակիչներին զրկում մարդկային արժանապատվությունից, - ասված է տեքստում։ - Իսրայելի կառավարությանը կոչ ենք անում անհապաղ վերացնել մարդասիրական օգնության մատակարարման սահմանափակումները և անհապաղ ՄԱԿ-ին և մարդասիրական ոչ կառավարական կազմակերպություններին թույլատրել անվտանգ և արդյունավետ կերպով կատարել իրենց կյանքեր փրկող աշխատանքը»։
Փաստաթուղթը ստորագրել են Ավստրալիայի, Ավստրիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Իսպանիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Կանադայի, Լատվիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Սլովենիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Էստոնիայի և Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև ԵՄ վերոնշյալ հանձնակատարը։
News.am