Զելենսկի․ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունները տեղի կունենան հուլիսի 23-ին
Ուկրաինական պատվիրակությունը նախատեսում է հաջորդ հանդիպումը ռուսական կողմի հետ անցկացնել առաջիկա չորեքշաբթի Թուրքիայում, հայտարարել Է Վլադիմիր Զելենսկին: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր ես ԱԱՊԽ քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ քննարկել եմ փոխանակման նախապատրաստումը և ևս մեկ հանդիպում Թուրքիայում ռուսական կողմի հետ։ Ումերովը հայտնել է, որ հանդիպումը նախատեսված է չորեքշաբթի օրը: Վաղը ավելի շատ մանրամասներ կլինեն»,-ասել է Զելենսկին իր Telegram- ալիքում հրապարակված տեսանյութում։
Շաբաթ օրը Զելենսկին հայտարարել էր, որ Ումերովը Ռուսաստանին առաջարկել է հաջորդ շաբաթ անցկացնել բանակցային խմբերի հերթական հանդիպումը: Ռուսական բանակցային խմբի աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ «հաստատում է» բանակցությունների առաջարկի մասին տեղեկությունը: Կիևից ստացված ազդանշանները թույլ են տալիս հուսալ, որ բանակցությունների ամսաթիվը շուտով հայտնի կդառնա, իր հերթին նշել էր Մոսկվայում ՌԻԱ Նովոստիի աղբյուրը:
Ռուսաստանն ու Ուկրաինան ուղիղ բանակցությունների երկու փուլ են անցկացրել, հանդիպումներն անցկացվել են Ստամբուլում։ Դրանց արդյունքը գերիների փոխանակումն էր, Մոսկվան նաև Կիևի ռեժիմին է փոխանցել զոհված զինծառայողների մարմինները։ Բացի այդ, կողմերը փոխանակել են հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրերի նախագծեր։
Sputnik Արմենիա