Բաքուն ռազմական գործողություններ է նախապատրաստում Իրանի հետ սահմանին. տելեգրամ ալիք

Բաքուն ռազմական գործողություններ է նախապատրաստում Իրանի հետ սահմանի երկայնքով, հաղորդում է IRGC Channel հեռուստաալիքը։

Իրազեկ աղբյուրների համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերը Իրանի սահմանի երկայնքով ձեռնարկում են հետևյալ քայլերը.

- դիտակետերի, ամրաշինությունների և խրամատների կառուցում

- ծանր ռազմական տեխնիկայի տեղադրում

- զրահատեխնիկայի տեղափոխում սահմանային գոտի

- սահմանային վերահսկողություն՝ անօդաչու թռչող սարքերի և մարտական ինքնաթիռների միջոցով։

News.am