Աշվարի նախկին ղեկավարից և Կադաստրի կոմիտեի 2 աշխատակցից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 22մլն դրամ
Աշվար համայնքի նախկին ղեկավար Սուրեն Գրիգորյանից, Կադաստրի կոմիտեի աշխատակիցներ Հ.Ն.–ից և Է.Ա.–ից՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 22 մլն 149 հազար դրամ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Դատախազությունից նաև հայտնում են, որ Արարատի մարզի դատախազության հայցադիմումը ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թ. հուլիսի 16–ի վճռով բավարարվել է, և բռնագանձումն իրականացվել է այս վճռի հիման վրա։
Հիշեցնենք, որ այս տարեսկզբին Ավշար համայնքի նախկին ղեկավարի Սուրեն Գրիգորյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Գրիգորյանը 1997 թվականից մինչև 2011 թ., այնուհետև 2013 թվականից մինչև 2022 թ. հունվարի 3–ը զբաղեցնելով նշված պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:
Նշենք նաև, որ Սուրեն Գրիգորյանը ՀՀԿ նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանի և ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի եղբայրն է։
Sputnik Արմենիա