2025-07-22 17:15
Լրատվական գործակալություններ
Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի սկեսրոջը մեղադրանք է առաջադրվել
Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի սկեսրոջը` Ռուզաննա Ասատրյանին, մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է ArmLur.am-ը` հղում անելով իր աղբյուրներին։
«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ Դիանա Գասպարյանի շուրջ սեղմված օղակը հասել է այն կետին, որ առաջիկա օրերին նրա սկեսրոջը կհրավիրեն Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության:
«Նախկին համայնքապետի սկեսրոջը մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման հատկանիշներով»,– գրում է լրատվամիջոցը։
Sputnik Արմենիա