Չստուգված և չապացուցված նախաքննական տվյալ շրջանառելն առնվազն անգրագիտություն է. Փաստաբանը` Ավանեսյանին

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը, արձագանքելով առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անագիտ Ավանեսյանի հայտարարությանը, գրում է.

«Երբ հայցի հիմքը դեռևս չստուգված նախաքննական տվյալն է...

Մեկդ այս սուբյեկտին հիշեցրեք, որ ինքն ավարտել է իրավաբանական ֆակուլտետը: Փաստորեն, այս տիկինը բաց է թողել «անմեղության կանխավարկած» և «պատշաճ ապացուցում» ինստիտուտներին վերաբերող բոլոր դասերը: Ուրեմն, բարի լինենք և նրան իրազեկենք, որ նախաքննական տվյալը, որը թեկուզև հրապարակվել է, ապացույց չի համարվում այնքան ժամանակ, մինչև այն չի հետազոտվում դատարանում՝ պատշաճ ընթացակարգերի պահպանմամբ և չի ամրագրվում օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևաբար, դատարանով չստուգված և չապացուցված նախաքննական տվյալ շրջանառելն առնվազն անգրագիտություն է: Չիմանալն ամոթ բան չէ, բայց Նիկոլին հաճոյանալու համար սովորածը չիմացածի տեղ ներկայացնելն է շատ ամոթ...»։

News.am