Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐԺՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԵՌՔԸ ՈԼՈՐԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրման գլխավոր հետևանքն այն գիտակցումն է, որ Բաքուն այն չէ, ինչ ներկայանում էր։ «Լենտա.ռու»-ին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:

«Այս սրման հետևանքները կարող են տարբեր լինել: Բայց գլխավոր հետևանքը, որը պետք է վաղուց լիներ, մեզ՝ Ռուսաստանում, գիտակցումն է, որ մեր հարաբերություններում Ադրբեջանը այն չէ, ինչ ներկայանում էր: Երկար ժամանակ մեր ուղեղը լվացել էին ռազմավարական գործընկերության, դաշինքի և այլնի մասին խոսակցություններով: Մենք գովեստի խոսքեր էինք ասում այդ մասին», - նշել է Զատուլինը:

Այսօր, ըստ պատգամավորի, Ադրբեջանն այլևս կարիք չունի ձևացնելու, թե Ռուսաստանի լավագույն բարեկամն է:

«Ադրբեջանը շարժվում է Հայաստանի ձեռքերը ոլորելու և իր նպատակին հասնելու ուղղությամբ՝ հեռանալով թղթի վրա գրանցված նախկին համաձայնագրերից։ Փաշինյանն էլ պլանավորում է այս ռազմավարական երթուղին հանձնել ամերիկացիների վերահսկողությանը։ ՀՀ վարչապետը չի թաքցնում այս ծրագրերը», - ասել է նա։

Panorama.am