2025-07-23 08:36
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ դեսպանությունը հիշեցնում է երկրում գտնվելու ժամկետի սահմանման կարգը
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հիշեցնում է, որ ԱՄՆ այցելելիս այնտեղ գտնվելու ժամկետը սահմանվում է Մաքսային և սահմանային պաշտպանության ծառայողի կողմից՝ երկիր մուտք գործելու պահին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը հավելել է, որ այդ ժամկետը կապ չունի վիզայի գործողության ժամկետի հետ։
«ԱՄՆ-ում գտնվելու ժամկետը ճշտել կարող եք ցանկացած պահի՝ բացելով I-94 ձևը (դաշտ՝ admit until date) i94.cbp.dhs.gov էջում»,- ասվում է հայտարարության մեջ։