Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24–ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Վարչապետը ՌԴ Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին»,– ասված է հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ Ալթայում կայանալիք բնապահպանական համաժողովի մասին հայտարարել էր ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Դուշանբեում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։

Սպասվում է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի կառավարական պատվիրակությունների մասնակցությունը։

Sputnik Արմենիա