Արցախում անտառային հրդեհները մարել դեռևս չի հաջողվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օկուպացված Արցախում՝ Ակնայում և Մարտակերտում, երեկ երեկոյան բռնկված հրդեհները դեռ չի հաջողվել մարել։ Հրդեհների գոտիներում հայտնաբերվում է չպայթած զինամթերք, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

 

Դժվար տեղանքի և ուժեղ քամու պատճառով հրդեհը արագ տարածվել է՝ ընդգրկելով մեծ տարածքներ։ Չնայած որոշ հատվածներում հրդեհի մասնակի տեղայնացմանը, հրդեհը շարունակում է դժվարամատչելի վայրերում։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հրդեհի ավելի տարածումը կանխելու և մարման աշխատանքներն արագացնելու համար գործի են դրվել 2 ուղղաթիռներ: Հրդեհաշիջման աշխատանքները ներկայումս շարունակվում են:

Aysor.am