2025-07-23 14:02
Լրատվական գործակալություններ
Նարեկ Կարապետյան․ Այս վճիռը ցույց է տալիս, որ աշխարհում արդարությունը գործում է, և այն չի իրականացվում Facebook-ով
Դատարանը արգելել է ՀՀ կառավարությանը՝ 1. բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները 2. փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը 3. հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները 4. որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը։ Այս մասին իր էջում գրել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, ՀԷՑ–ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։
Նա նաև հավելել է. «Այս վճիռը ցույց է տալիս, որ աշխարհում արդարությունը գործում է, և այն չի իրականացվում Facebook-ով, ինչպես այսօր Հայաստանում»։
Ավելի վաղ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել է, որ Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։
News.am