Հայաստանը դարձել է զբոսաշրջային ուղղություն «Expedia» հարթակում
Հայաստանը պաշտոնապես դարձել է միջազգային զբոսաշրջային «Expedia» հարթակի մի մասը՝ աշխարհում ամենամեծ և հեղինակավոր առցանց ամրագրման և ճանապարհորդությունների պլանավորման համակարգերից մեկը։
Այժմ երկիրը ներկայացված է որպես զբոսաշրջային ուղղություն, որը կարող է հետաքրքրել ոչ միայն պատմամշակութային երթուղիների սիրահարներին, այլև ոչ տիպիկ արկածներ փնտրողներին։ Հարթակի կայքում ընդգծվում է, որ Հայաստանը մշակութային հարուստ ժառանգության, միջնադարյան ճարտարապետական հուշարձանների և գեղատեսիլ բնության յուրահատուկ համադրություն է։
«Expedia»-ն ճանապարհորդներին առաջարկում է ուսումնասիրել հայկական կիրճերը, վայրի բնությունը, այցելել թանգարաններ և վանքեր, ընկղմվել հնագույն սրբավայրերի լռության մեջ։ Հատուկ ուշադրություն է դարձվում այն փաստին, որ Հայաստանը իդեալական վայր է նրանց համար, ովքեր ձգտում են դուրս գալ սովորական զբոսաշրջության շրջանակներից և բացահայտել նոր անհայտ ուղղություն։
Alpha News