2025-07-23 18:43
Լրատվական գործակալություններ
ՔԱՂԱՔԱԳԵՏ․ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԲԱՆՏՈՒՄ ՆՍՏԱԾ ՕԴ Է ՀԱՆՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԷՑ-Ը ԽԼԵԼՈՒ ՕՊԵՐԱՑԻԱՆ
Սամվել Կարապետյանը բանտում նստած օդ է հանում Փաշինյանի ՀԷՑ-ը խլելու օպերացիան։ Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը։
Նա շարունակում է.
«Ողջ մեդիադաշտն ու սոցիալական ցանցերը գմփում են արբիտրաժի որոշմամբ, որը մեղմ ասած իրավաքաղաքական առումով մեծ հարված է ՀՀ իշխանությանը: Իշխանական քարոզչախումբը թույլ է տալիս լուրջ սխալներ քարոզչության ֆրոնտում և առկախվում է: ՀՀ կառավարությունը հանդես է գալիս իրավաքաղաքական առումով խորը անգրագետ տեքստով: Դա ևս չի անցնում քարոզչության բեկման տեսանկյունից: Ի՞նչ է որոշում անել Փաշինյանը այդ ընթացքում բեկման համա՞ր հրապարակում է նյութ իր ու իր կնոջ չամուսնության պատճառների մասին: Ինչու՞ է դա անում, գլխի ընկեք երեք անգամից:
P.S. Ավտորիտարիզմ հաստատելը մանիպուլյատորի խելքի բան չի»։