2025-07-24 12:01
Լրատվական գործակալություններ
Բախումներ Թաիլանդի և Կամբոջայի սահմանին. կան զոհեր և վիրավորներ
Թաիլանդի և Կամբոջայի սահմանին բախումներ են սկսվել։ Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը:
Բախումները սկսվել են վիճելի հատվածում ցամաքային զորքերի զինծառայողների միջև փոխհրաձգությունից։
Թաիլանդի ԱԳՆ-ն հայտարարել է, որ քաղաքացիական օբյեկտների վրա կամբոջական «Գրադների» գրոհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Թաիլանդն արդեն փակել է Կամբոջայի սահմանին գտնվող բոլոր անցակետերը։
Կամբոջային սահմանակից թայլանդական չորս նահանգների իշխանությունները էսկալացիայի ֆոնին բնակիչների տարհանում են հայտարարել։ Խոսքը Սուրին, Բուրիրամ, Սիսակետ և Ուբոնրաթչաթխանի նահանգների մասին է։
Sputnik Արմենիա