Պեսկով․ «Զանգեզուրի միջանցքի» հարցը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան գործն է

«Զանգեզուրի միջանցքի» հարցը Հայաստանի և Ադրբեջանի սուվերեն գործն է։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգվող վեճի մասին, տեսականորեն հնարավոր էր համարել Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան ճանապարհը ամերիկյան կառավարմանը հանձնելը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16–ին հաստատեց, որ ԱՄՆ–ն հետաքրքրված է Հայաստանի ճանապարհների արտապատվիրակմամբ։

«Դա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան գործն է։ Մենք թե՛Բաքվին, թե՛Երևանին մաղթում ենք որքան հնարավոր է շուտ հասնել պայմանագրիստորագրմանը»,-ասել է Պեսկովը լրագրողներին։

Նա հավելել է, որ Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է Հայաստան-Ադրբեջան բանակցություններին։

Հիշեցնենք` ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, սակայն Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները՝ Նախիջևանից Ադրբեջան անարգել երթևեկություն տրամադրելով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ Հայաստանը դեմ չէ Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան հատվածի միջև անարգել երկաթուղային հաղորդակցությանը, բայց Հայաստանի իրավասության շրջանակներում:

2024 թվականի օգոստոսին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան կողմ է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների բացմանը Հայաստանի Սյունիքի մարզով։

Sputnik Արմենիա