2025-07-24 15:38
Լրատվական գործակալություններ
Միխայիլ Միշուստինը Ալթայում հանդիպել է Փաշինյանի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 24–ին, Ռուսաստանի Ալթայի երկրամասում հանդիպել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
Փաշինյանն իր էջում փոքրիկ տեսանյութ է հրապարակել այդ հանդիպումից։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր հետ երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնության Ալթայի Հանրապետություն:
Օդանավակայանում վարչապետ Փաշինյանին դիմավորել են Ալթայի Հանրապետության ղեկավար Անդրեյ Տուրչակը, Ալթայի Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Պրոկոպևը և Գորնի Ալթայի քաղաքապետ Օլգա Սաֆրոնովան։
Նիկոլ Փաշինյանն Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին։