Պաշտպանը բացարկ է ներկայացրել Աջապահյանի կալանքի դեմ բողոքը քննող դատավորին

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի պաշտպաններից մեկը` Երեմ Սարգսյանը բացարկի միջնորդություն է ներկայացրել Աջապահյանի կալանքի դեմ բողոքը քննող Վաչե Մարգարյանին: Այս մասին հայտնում է Երեմ Սարգսյանի գրասենյակը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սրբազանի կալանքի վերաքննիչ բողոքը կքննվի գրավոր ընթացակարգով, քան որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել էր սրբազանի պաշտպանների միջնորդությունը՝ բանավոր ընթացակարգով բողոքը քննելու վերաբերյալ:

Այսօր հայտնի էր դարձել նաև, որ սրբազանի պաշտպանական թիմը դատախազին միջնորդություն է ներկայացրել խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ։

Sputnik Արմենիա