Գրիգոր Տեր-Ղազարյան․ Չեմ պատրաստվում ՀԷՑ-ի բաժնեմաս ձեռք բերել
Գործարար ԳրիգորՏեր-Ղազարյանը հերքելէ տեղեկությունն այն մասին, որ մտադիր է ձեռք բերել «Հայաստանի էլեկտրական ցանցերը»: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ները արձանագրել էին, թե ինչպես է նա իր մեքենայով դուրս գալիս ՀԷՑ-ի գրասենյակից: Նրանքենթադրել են, որ Տեր-Ղազարյանը կարող է դառնալ ընկերության հաջորդ սեփականատերը և եկել է հարցը քննարկելու ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ։
«Ես ո՛չ պատրաստվում եմ ՀԷՑ-ի բաժնեմաս ձեռք բերել, ո՛չ ցանկանում եմ ՀԷՑ-ը կառավարել, ո՛չ էլ առհասարակ ՀԷՑ-ի հետ որևէ առնչություն ունեմ», - գրել է Տեր-Ղազարյանը:
Գրիգոր Տեր-Ղազարյանը «Հանրապետություն» կուսակցության ղեակավար Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է:Ի դեպ, հենց այդ քաղաքական ուժն է Երևանի քաղաքապետարանում կոալիցիա կազմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ և օգնել Տիգրան Ավինյանին քաղաքապետ ընտրվել։ Տեր-Ղազարյանին է պատկանում նախկինում Երասխից Արարատ տեղափոխված GTB Steel գործարանը, որի բացմանը ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ժապավենը կտրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Բացի այդ, գործարարի ընկերությունը Երևանի կենտրոնում գտնվող «Կասկադ» համալիրի կառուցապատողն է։
Sputnik Արմենիա