Սահմանապահ զինծառայողի մահվան առթիվ ՔԿ-ն վարույթ է հարուցել

ՀՀ սահմանապահ զինծառայողի մահվան առթիվ ՔԿ-ն վարույթ է հարուցել, Armenia Today-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Նրա հաղորդմամբ՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 12 տարի ժամկետով):

«Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- նշեց Ավդալյանը։

Հուլիսի 24-ին հայտնել էինք, որ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողն ինքնասպանություն է գործել։