Աբրահամյան․ Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է` 50-ամյակը․ Արմենն անում է առավելագույնը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է

«Մեր ընկեր Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է` 50-ամյակը, մի մարդու, ով գործող կառավարչի քաղաքական և քարոզչական հարձակումների ու ազատությունից զրկվելու պայմաններում շարունակում է դիմադրել և պայքարել:

Արմենը 15-ամսյա բանտային կալանքից հետո, արդեն 11 ամիս է` տնային կալանքի ռեժիմում է` մեծ թվով սահմանափակումների և ազատ տեղաշարժի բացակայության պայմաններում:

Բայց այսօր էլ Արմենն անում է առավելագույնը` ստեղծված իրողությունների պայմաններում, իր խոսքը հանրության հասցնելու և իշխանության դեմ դիմակայությունում իր հաստատուն տեղն ունենալու գործում:

Որպես Արմենի ընկեր ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն անձանց, ովքեր այս 26 ամիսների ընթացքում սատարել են Արմենին և իր ընտանիքին` նրան հրապարակային անդրադարձ կատարելուց մինչև այցի գնալով` յուրաքանչյուրն իր ձևով:

Արմե՛ն ջան, ջերմ շնորհավորանքներս»:

Aysor.am