Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հունիսին աճել է 6.3 տոկոսով

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.3 տոկոսով։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Գյուղատնտեսությունն աճել է 7.3 %–ով,

Արդյունաբերությունը նվազել է 12.1 %–ով,

Շինարարությունն աճել է 18.5 %–ով,

Առևտուրն աճել է 3.9 %–ով,

Ծառայություններն աճել են 9.8 %–ով։

Արտահանումը նվազել է 52,8 տոկոսով,

Ներմուժումը նվազել է 38,6 տոկոսով։

Համեմատության համար նշենք, որ հունվար–մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում աճել է 5.7 %–ով։

Արդյունաբերությունը նվազել էր 14,1 %–ով,

Շինարարությունն աճել է 17.1 %–ով,

Առևտուրն աճել է 4.2 %–ով,

Ծառայություններն աճել են 10 %–ով։

Արտահանումը նվազել է 57,4 տոկոսով,

Ներմուժումը նվազել է 42 տոկոսով։