Իրանն ու «եվրաեռյակը» որոշել են շարունակել միջուկային խնդրի շուրջ խորհրդակցությունները

Իրանն ու «եվրաեռյակը» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջուկային խնդրի շուրջ այսօր բանակցություններ են անցկացրել: Այս մասին հայտարարել է Իրանիփոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին։

«Մենք ԱԳ փոխնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչիի հետ լուրջ, բաց և մանրամասնբանակցություններ վարեցինք եվրոպական երեք երկրների առաջնորդների հետ։ Քննարկեցինք պատժամիջոցների վերացման և միջուկայինխնդիրների հետ կապված վերջին իրադարձությունները», - գրել է Ղարիբ- Աբադին X սոցիալական ցանցի իր էջում։

Նանշել է, որ բանակցությունների ընթացքում իրանական կողմը քննադատել է երկրիդեմ Իսրայելի վերջին ռազմական գործողությունների վերաբերյալ «եվրաեռյակի» դիրքորոշումը:

«Երկուկողմերն էլ այդ հանդիպմանը եկել են կոնկրետ առաջարկներով, որոնց տարբեր ասպեկտները քննարկվել են։ Որոշվել է նաև շարունակել այդ հարցի շուրջ խորհրդակցությունները», - հավելել է իրանցի դիվանագետը։

«Եվրաեռյակի» և Իրանիվերջին հանդիպումը տեղի էր ունեցել հունվարին՝ նախքան ԱՄՆ նախագահի պաշտոնը Դոնալդ Թրամփի ստանձնելը:

Օմանիմիջնորդությամբ ԱՄՆ-ի և Իրանի միջև հետագա անուղղակի բանակցություններն արդյունք չտվեցին, իսկ պլանավորված 6-րդ փուլը չեղարկվեց հունիսի 13-ին սկսված իսրայելական ռազմական հարվածներից հետո: Այն ժամանակ իսրայելական բանակը հարվածներ հասցրեց իրանական միջուկային օբյեկտներին, իսկ թիրախային հարձակումների և դիվերսիաներիարդյունքում սպանվեցին իրանցի բարձրաստիճան զինվորականներ և ֆիզիկոսգիտնականներ։ Ի պատասխան՝Թեհրանը սկսեց հրթիռներով և անօդաչութռչող սարքերով գրոհել Թել Ավիվը։

Sputnik Արմենիա