Թաիլանդը ռազմական դրություն է մտցրելԿամբոջային սահմանակից 8 շրջաններում
Թաիլանդը ռազմական դրություն է հայտարարել Կամբոջայի հետ սահմանին գտնվող 8 շրջաններում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Thai PBS»-ը, ասված է Թաիլանդի Չանտհաբուրի և Տրատ նահանգներում սահմանային պաշտպանության ռազմական հրամանատարության հայտարարության մեջ։
«Չանտհաբուրի և Տրատ նահանգներում սահմանապահ պաշտպանության զորքերի հրամանատարությունը հայտարարել է ռազմական դրություն մտցնելու մասին, որն ուժի մեջ է մտնում Կամբոջայի՝ Թաիլանդ ներխուժելու նպատակով սահմանի երկայնքով ուժ կիրառելուց անմիջապես հետո», - ասված է հայտարարության մեջ:
Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանային իրավիճակը կտրուկ սրվել է հուլիսի 24-ի առավոտյան։ Կամբոջան կիրառել է «Գրադ» համազարկային կրակի համակարգեր, այդ թվում՝ Թաիլանդի տարածքում քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Թայլանդական կողմն ավիահարված է հասցրել Կամբոջայի զինված ուժերի դիրքերին։ Երկու կողմից էլ կան զոհերև վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։
Թաիլանդի և Կամբոջայի միջև հարաբերությունները վատթարացել են մայիսի 28-ին սահմանի վիճելի հատվածում երկու երկրների զինծառայողների միջև տեղի ունեցած բախումից հետո, որի հետևանքով զոհվել էր կամբոջացի զինվորական:
Տարածքային խնդիրները Թաիլանդին և Կամբոջային «ժառանգություն» են փոխանցվել ֆրանսիական Հնդկաչին գաղութից, որի հետ սահմանազատումը Սիամի թագավորությունը (այժմ՝ Թաիլանդ) ավարտել է 1907 թվականին։ Սահմանի որոշ հատվածներ դժվարանցանելի լինելու պատճառով դուրս են մնացել ֆրանսիական կողմի սահմանազատման հանձնաժողովի ուշադրությունից։ 1953 թվականին Ֆրանսիայից Կամբոջայի անկախանալուց հետո այդ տարածքները դարձել են վեճի առարկա։
Sputnik Արմենիա