Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը

Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանն այսօր հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղ գործընթացի շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 11-ին Աբու Դաբիում և տևել է ավելի քան 5 ժամ: Ըստ ՀՀ ԱԳՆ–ի հաղորդագրության` Փաշինյանն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ: Հայկական կողմը հաջողված է համարում հանդիպումը։

Sputnik Արմենիա