Պետրոս Ղազարյան, Արայիկ Հարությունյան..․ Բագրատ սրբազանը նոր հայցեր է ներկայացրել
Բագրատ սրբազանը զրպարտության և վիրավորանքի համար դատական նոր հայցեր է ներկայացրել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Դատական նոր հայցերը Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի դեմ են։
Ավելի վաղ Բագրատ սրբազանի պաշտպանական թիմը հայցեր էր ներկայացրել ՊՎԾ նախկին պետ, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Վահագն Ալեքսանյանի, Արսեն Թորոսյանի, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի, նույն կուսակցության ցուցակով ավագանու անդամ ընտրված Անի Խաչատրյանի, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի և քաղաքագետ Հարություն Մկրտչյանի դեմ։
Հովհաննես Խուդոյանը հայտնել էր, որ նոր հայցեր են լինելու։
Sputnik Արմենիա