Ռուսաստանը Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է խնդրել հուլիսի 31-ին
Ռուսաստանը Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է խնդրել հուլիսի 31-ին: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Դուք համառորեն փորձում եք չնկատել, թե ինչպես է Կիևի լիովին կոռումպացված ռեժիմը փորձում փրկել Զելենսկու և նրա ավազակախմբի կաշին՝ հարցականի տակ դնելով իր երկրի ապագան։ Այդ մասին մենք մանրամասն կխոսենք հուլիսի 31-ին մեր պահանջած առանձին նիստում, որտեղ մենք առաջարկում ենք կենտրոնանալ այն գործողությունների քննարկման վրա, որոնք խաթարում են ուկրաինական հակամարտության դիվանագիտական լուծման ուղիների որոնումը, այդ թվում Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցային թրեքը խափանելու փորձերը»,-ասել է Պոլյանսկին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում։
Նշենք, որ ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը կայացել է հուլիսի 23-ին Ստամբուլում: Այն ամենակարճն է եղել մայիսին Թուրքիայում Մոսկվա-Կիև շփումների վերսկսումից ի վեր՝ տևել է 40 րոպե։ Առաջին հանդիպումը, որը տեղի էր ունեցել Ստամբուլում մայիսի 16-ին, տևել էր մոտ մեկուկես ժամ։ Բանակցությունների երկրորդ փուլի տևողությունը կազմել է մոտ 1 ժամ 15 րոպե:
Sputnik Արմենիա