Արդեն 14 հայկական ընկերություն ՌԴ ծաղիկներ արտահանելու թույլտվություն է ստացել

Ծաղիկ արտադրող ևս 4 ընկերության արտահանման թույլտվություն է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Նշվում է, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր), կողմից հայկական ծաղկի ջերմոցային տնտեսություններում անցկացված համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումների արդյունքում դրական եզրակացություն ստացած ընկերությունները կարող են ծաղիկ արտահանվել Ռուսաստանի Դաշնություն։

Այսպիսով, արդեն 14 ընկերության ծաղիկների արտահանում է արտոնված։

Ավելի վաղ ՍԱՏՄ-ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ արդեն 10 ընկերություն արտահանման թույլտվություն ունի։

Հիշեցնենք, որ ռուսական կողմը 3 հիմնական խնդիր էր բարձրաձայնել՝ կասկածներ, որ երրորդ երկրից Հայաստան ներմուծված ծաղիկները վերաարտահանվում են Ռուսաստան, մեկօրյա ընկերությունների միջոցով արտահանումը՝ հարկերից խուսափելու համար և կարանտին վնասատու օրգանիզմների առկայություն։

ՍԱՏՄ-ն տվյալներ է փոխանցել ռուս գործընկերներին, ըստ որոնց Հայաստան ներմուծվել է միլիոնի չհասնող՝ 300-400 հազար հատ ծաղիկ, արտահանվել է գրեթե 38 միլիոն, ու դա մեզ մոտ աճեցվածն է։

Երկրորդ խնդիրը կապված էր, այսպես կոչված, մեկօրյա ընկերությունների հետ, երբ ծաղիկներն արտահանվում էին, իսկ ընդունող կողմն աշխատում էր հենց «однодневка» ընկերությունների միջոցով (ՌԴ-ում գրանցում էին ընկերություն, փակում այն, ընդունումն անում արդեն փակված ընկերությունների միջոցով խմբ)՝ հարկերը չվճարելու համար։ Հիմա ՍԱՏՄ-ն նաև այս շղթան է հսկում, թեպետ տեսչական մարմնի գործառույթների մեջ չի մտնում։

Երրորդ խնդիրը վնասատուների առկայությունն է, ինչի ուղղությամբ էլ հիմա ակտիվ աշխատանք է տարվում։ Հարությունյանի խոսքով՝ տեսչական մարմնի բուժասանիտարական ամբողջ անձնակազմը ներգրավված է գործընթացում։

Sputnik Արմենիա