2025-07-26 13:29
Լրատվական գործակալություններ
Փողերի լվացման և պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածներով վարույթ՝ Էջմիածնի նախկին քաղաքապետի դրվագով
Գլխավոր դատախազությունը հաստատում է, որ Էջմիածնի նախկին քաղաքապետի դրվագով քրեական վարույթ կա, որը հարուցվել է Հակակոռուպցիոն կոմիտեում փողերի լվացման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածներով:
«Ազատության» հարցմանն ի պատասխան, սակայն, իրավապահները չեն մանրամասնել, թե Դիանա Գասպարյանին ու ամուսնու մորը՝ Ռուզաննա Ասատրյանին արդյոք այս հոդվածներո՞վ է մեղադրանք առաջադրվել: Հավելում են, որ նախաքննությունը շարունակվում է, և դրա շահերից ելնելով` այլ տեղեկություններ չեն կարող հաղորդել:
Ռադիոկայանի տեղեկություններով, հարս ու սկեսուր մեղադրյալի կարգավիճակ ունեն:
News.am