Արագածոտնի մարզում վթարից հետո մեքենան հայտնվել է ձորում

Այսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Արմավիր-Արագած-Գյումրի H17 ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորում:

Վթարի հետևանքով 3 քաղաքացի տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է, կոչումով՝ փոխգնդապետ:

News.am