Նարեկ Կարապետյան. Սամվել Կարապետյանի ուղին նույնական չէ նախկին 3 նախագահների ուղու հետ
Մեր քաղաքական թիմի ղեկավարը կլինի Սամվել Կարապետյաըն և նրա աշխատանքային հովանու ներքո կգնանք առաջ։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը` անդրադառնալով Սամվել Կարապետյանի կողմից նոր ստեղծվող կուսակցության հարցին։
ՀՀ Սահմանադրության համաձայն՝ գործարար Սամվել Կարապետյանը չի կարող առաջադրվել վարչապետի պաշտոնում, քանի որ այդ պաշտոնում կարող է առաջադրվել ՀՀ քաղաքացին, որը չունի այլ երկրի քաղաքացիություն, ինչպես նաև վերջին 4 տարին մշտապես բնակվում է ՀՀ–ում։
Ինչ վերաբերում է Կարապետյանին նախկին իշխանությունների հետ նույնականացնելուն, Նարեկ Կարապետյան ասաց.
«Սամվել Կարապետյանի անցած ճանապարհը տարբերվում է մեր երկրի նախկին 3 ղեկավարի անցած ճանապարհից` դա տնտեսական ճանապարհ է։ Գործակցությունը իշխանության ղեկավարների հետ եղել է, բայց դա չի նշանակում, որ ուղիները մեկն են»։
Sputnik Արմենիա