«Զանգեզուրի միջանցքի» նախագիծը շրջափակման թակարդ է Իրանի և Ռուսաստանի համար

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, դոկտոր Ալի Աքբար Վելայաթին կարևոր և անկեղծ հայտարարություններ է արել «Զանգեզուրի միջանցքի» նախագծի վերաբերյալ, գրում է Sepah Pasdaran Telegram ալիքը։

Ինչպես ընդգծում է ալիքը, «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը Իրանի և Ռուսաստանի համար շրջափակման թակարդ է։

«Ըստ նրա, այս նախագիծն իրականում ուղղված չէ ո՛չ տարածաշրջանային ինտեգրմանը, ո՛չ տնտեսական կայունությանը, ո՛չ էլ ժողովուրդների բարեկեցությանը։ Ընդհակառակը, այն պլանավորված է Իրանի, Ռուսաստանի և Դիմադրության ճակատի ցամաքային շրջափակման նպատակով։

Վելայաթին անուղղակիորեն նախազգուշացրել է, որ Թեհրանն այս սպառնալիքին պատասխանում է ոչ միայն խոսքով, այլև գործով.

- Իրանը ռազմական ուժեր է տեղափոխել սահմաններ և զորավարժություններ անցկացրել՝ ցուցադրելով իր «կարմիր գիծը»։

- Պասիվ և դիտորդական քաղաքականության դարաշրջանն ավարտված է. այժմ Իրանը հետևում է կանխարգելման և ակտիվ գործողությունների ռազմավարությանը։

- Այս միջանցքի հետևում կանգնած են ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն, սիոնիստական ռեժիմը և պանթյուրքիստական շրջանակները», - գրում է ռեսուրսը։

News.am