Կգնեն հսկայական քանակությամբ զենք և միլիարդներ կներդնեն. ԱՄՆ-ԵՄ գործարքի մանրամասները
ԱՄՆ-ն և Եվրամիությունը պայմանավորվածություն են ձեռք բերել նոր առևտրային գործարքի շուրջ, որի շրջանակներում մաքսատուրքերի միասնական դրույքաչափ կսահմանվի 15 տոկոսի մակարդակում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ հանդիպումից հետո։
«Մենք պայմանավորվել ենք, որ միասնական տուրքը՝ ինչպես ավտոմեքենաների, այնպես էլ մնացած բոլոր ապրանքների համար, կկազմի 15 տոկոս», - նշել Է Թրամփը։
Համաձայնագրի շրջանակներում Եվրամիությունը նաև պարտավորվել է ԱՄՆ-ից զգալի քանակությամբ ռազմական տեխնիկա գնել: «Նրանք համաձայնել են հսկայական քանակությամբ ռազմական տեխնիկա գնել»,- ընդգծել է Թրամփը:
Բացի այդ, նրա խոսքով, Բրյուսելը համաձայնել է ավելացնել ամերիկյան տնտեսության մեջ ներդրումների ծավալը:
«Նրանք պատրաստվում են 600 մլրդ դոլարով ավելի ներդրումներ կատարել Միացյալ Նահանգներում, քան հիմա»,- հավելել է նա:
ԱՄՆ-ի և Եվրամիության միջև նոր առևտրային գործարքը կնքվելէ մաքսային քաղաքականության, սակագների և սուբսիդիաների հարցերի շուրջ ձգձգված տարաձայնությունների ֆոնին: Ավելի վաղ Վաշինգտոնը բազմիցս քննադատել էր Բրյուսելին անարդար առևտրային պրակտիկայի և առևտրի անհավասարակշռության համար, հատկապես ավտոմոբիլային և պաշտպանական ոլորտներում:
Դոնալդ Թրամփի վարչակազմը վերջին տարիներին հանդես է եկել առանցքային գործընկերների, այդ թվում ՝ ԵՄ-ի, Չինաստանի և Կանադայի հետ առևտրային պայմանների վերանայման օգտին: Եվրոպայի հետ հարաբերություններում ԱՄՆ- ն արդեն ավելացրել է մաքսատուրքերը պողպատի և ալյումինի համար, ինչը պատասխան միջոցներ է առաջացրել։
Sputnik Արմենիա