«Кавказарь». ՉՆԱՅԱԾ ՂԱՐԱԲԱՂԻ ԳՐԱՎՄԱՆԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՏԵՄՊԵՐԸ ՉԻ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ

Ստամբուլի պաշտպանական ցուցահանդեսում ադրբեջանցի ինժեներներն ու արտադրողները ներկայացրել են զենքի և տեխնիկայի մի ամբողջ շարք, որը մշակել են թուրքական ընկերությունների հետ սերտ համագործակցությամբ, գրում է «Кавказарь» Telegram-ալիքը։

«Ի՞նչ են ցուցադրել.

▪ Turan-1 — 7.62×39 տրամաչափի գրոհային հրացան, որը ստեղծվել է հատուկ ջոկատայինների մասնակցությամբ և խորհրդատվությամբ։ Դա դիրքավորվում է որպես հեռանկարում ողջ տարածաշրջանի համար հիմնական հրաձգային զենք։ Բացի այդ, ներկայացվել է 5.56 տրամաչափի նոր շարք։

▪ ITX-Motors-ի մարտական զրահամեքենաներ՝ սեփական մշակման երրորդ մոդելը։ Այն փորձարկումներ է անցել լեռներում և անապատներում, և շուտով սպասվում է արդյունաբերական արտադրություն՝ հետագայում սպառազինության մեջ ընդգրկելով։

▪ Արհեստական բանականությամբ դրոններ. Synapline-ը ներկայացրել է RD Smart կամիկաձե դրոնների շարք, որոնք, ըստ մշակողների հայտարարությունների, աշխատում են առանց GPS-ի կապի՝ հենվելով ԱԲ-ի վրա», - նշում է ալիքը։

«Кавказарь»-ն ընդգծում է, որ ցուցադրված նմուշների մի մասը շատ նման է թուրքական և իսրայելական մշակումներին, սակայն Բաքվում վստահեցնում են, որ խաղադրույքը կատարվում է սեփական գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների վրա։

«Ինչպես ասում են՝ «սեփական ուժերով, բայց եղբայրական զգոն ղեկավարության ներքո»։

Ադրբեջանում ոգևորությամբ արդիականացնում են իրենց ռազմարդյունաբերական համալիրը թուրքական կաղապարներով, ընդ որում՝ արդեն որպես կրտսեր գործընկեր։ Բարաժող զինամթերքը, որն ըստ էության որոշեց ղարաբաղյան արշավի ելքը, այժմ ամբողջությամբ տեղայնացված է։

Չնայած Ալիևի վաղեմի երազանքի փաստացի իրականացմանը և Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության հաստատմանը, Ադրբեջանի ռազմականացումը տեմպերը չի կորցնում։ Հաշվի առնելով, որ ներկայումս աճում է լարվածությունը ՌԴ-ի հետ հարաբերություններում, ինչպես նաև չի վերացել ադրբեջանցիների ախորժակն իրանական նահանգների նկատմամբ, տարածաշրջանում հետագա լարվածությունը միայն կաճի», - ընդգծում է ռեսուրսը։

News.am